19/09/2019 18:47
Վանեցյանը եթե մտնի քաղաքական դաշտ, կլինի կոնկուրենտ և անցյալներին, և ներկաներին. Քաղտեխնոլոգ
Եթե Նիկոլ Փաշինյանը դժգոհ է եղել Արթուր Վանեցյանից ու Վալերիյ Օսիպյանից, ապա այդ դժգոհությունը եղել է վերջին մեկ ամսում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
«Որովհետև ընդամենը մեկ ամիս առաջ ինքը երկուսին էլ գեներալի կոչում է տվել, դժվար թե, դժգոհ լինելով՝ գեներալի կոչում էր տալիս», - ասաց նա։
Կարեն Քոչարյանի խոսքով՝ Արթուր Վանեցյանի հայտարարությունը լիովին քաղաքական էր։
«Դա ոչ թե ԱԱԾ տնօրենի հեռացման տեքստ էր, այլ՝ քաղաքական գործչի ստարտի տեքստ էր», - ասաց նա։
Քաղտեխնոլոգի խոսքով՝ առաջին իսկ օրվանից ՀՀԿ-ն ամբողջ ուժով նետվեց՝ գովաբանելու Արթուր Վանեցյանին։
«Ասեմ ինչու՝ իրենք շատ լավ հասկանում են, որ այսօր Հանրապետականը ում էլ գովի, գցելու է էդ մարդու վարկանիշը։ Ու ինչու են դա անում, որովհետև Վանեցյանը, եթե մտնի քաղաքական դաշտ, կլինի կոնկուրենտ և անցյալներին, և ներկաներին», - ասաց նա։