«Չելսիի» 18-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը 48 անգամ ավելացել է
20/09/2019 16:24

«Չելսիի» 18-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը 48 անգամ ավելացել է

Անգլիայի հավաքականի  և լոնդոնյան  «Չելսիի» հարձակվող Քալլում Հադսոն-Օդոին նոր համաձայնագիր է ստորագրել ակումբի հետ, հայտնում է The Guardian-ը:

Ըստ աղբյուրի՝ 18-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը նոր պայմանագրով նախկին համաձայնագրում նշված աշխատավարձը գերազանցում է 48 անգամ: Այժմ անգլիացին շաբաթական ստանալու է 120  հազար ֆունտ:

Նախկինում գումարը կազմում էր 2500 ֆունտ:
 

«Չելսիի» 18-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը 48 անգամ ավելացել է