Փաշինյանը ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարին (Տեսանյութ)
20/09/2019 09:36

Փաշինյանը ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարին (Տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր առավոտյան ոստիկանության ղեկավար կազմին ներկայացնրել է Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին։ Նա, հիշեցնենք, ոստիկանության նախկին պետի առաջին տեղակալն էր։

Հիշեցնենք՝ ոստիկանության նախկին պետ Վալերի Օսիպյանը հրաժարական էր տվել սեպտեմբերի 18-ին և նշանակվել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական։

«Եթե մենք երկուստեք արձանագրենք ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարների գործունեության գոհացուցիչ արդյունքներ, ապա այս կարգավիճակը կունենա տրամաբանական շարունակություն», հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։



 

Փաշինյանը ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարին (Տեսանյութ)