.jpg)
24/09/2019 12:40
Մեսսին շնորհակալություն է հայտնել տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանանալու համար
Արգենտինացի հարձակվող և կատալոնական «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին շնորհակալություն է հայտնել իր ընտանիքին և ընկերներին՝ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը շահելու համար:
«Ես շատ ուրախ եմ և շատ շնորհակալ մրցանակի համար: Ցանկանում եմ հատկապես շնորհակալություն հայտնել իմ ընտանիքին, Բարսելոնայի բոլոր ընկերներին, նաև բոլոր երկրպագուներին, ովքեր իրենց աջակցությամբ օգնում են ինձ, որ օրեցօր աշխատեմ իմ նպատակներին հասնելու համար», - գրել է Մեսսին իր ֆեյսբուքյան էջում:
Սեպտեմբերի 23-ին, Իտալիայի Միլան քաղաքում անցկացվել է The Best FIFA Awards-2019 մրցանակաբաշխությունը: