Դավիթ Սանասարյանի գործը ուղարկվել է դատարան
26/09/2019 11:11

Դավիթ Սանասարյանի գործը ուղարկվել է դատարան

Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնում լիազորությունները դադարեցված Դավիթ Սանասարյանի գործը ուղարկվել է դատարան։

Ըստ Դատական տեղեկատվական համակարգի, այն մակագրվել է դատավոր Դավիթ Բալայանին։

Հիշեցնենք՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը»: Այս գործով մեղադրյալներ են նաև Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության նախկին պետ  Սամվել Ադյանը և Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացի վերահսկողական վարչության նախկին գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը։ Նրանք մեղադրվում են ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ»: Այս գործով մեղադրյալ է նաև «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը։

Դավիթ Սանասարյանի գործը ուղարկվել է դատարան