ԵԱՏՄ երկրներից դեպի Սինգապուր արտահանումներ կազատվեն մաքսատուրքից
26/09/2019 13:46

ԵԱՏՄ երկրներից դեպի Սինգապուր արտահանումներ կազատվեն մաքսատուրքից

ԵԱՏՄ անդամ երկրների և Սինգապուրի միջև համապարփակ տնտեսական համագործակցության մասին շրջանակային համաձայանգրի միասնական փաթեթը մշակվել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի որոշման համաձայն։ Այս համաձայնագրով նախատեսվում է կողմերի փոխազդեցության բազմակողմ զարգացման պարտավորություն, որի նպատակն է հանդիսանում ապրանքների և ծառայությունների առևտրի խթանումը, կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Համաձայնագրով ամրագրվում է ապրանքների ազատ առևտրի կնքման կողմերի մտադրությունը։ Սինգապուրի հետ անցկացվել է բանակցային 7 փուլ, նպատակն է եղել ձևավորել պայմանավորվածությունների փաթեթ։ Համաձայնագրի նպատակն է ստեղծել շահավետ պայմաններ և միջավայր՝ փոխադարձ առևտրային հարաբերությունների զարգացման համար», - ասաց նա։

Նախարարն ընդգծեց, որ համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից Սինգապուրը պարտավորվում է  ներմուծման մաքսատուրքեր չկիրառել ԵԱՏՄ ծագման արտադրանքի համար։

Կառավարությունը հավանության արժանացրեց Տիգրան Խաչատրյանի ներկայացրած նախագիծը։

ԵԱՏՄ երկրներից դեպի Սինգապուր արտահանումներ կազատվեն մաքսատուրքից