Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում. Նիկոլ Փաշինյան
27/09/2019 09:04

Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում. Նիկոլ Փաշինյան

2019թ. օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ Հայաստանում գրանցվել է 7.6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, ինչը նշանակում է՝ Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում, այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այնուհետև վկայակոչել է տվյալներ, որոնց համաձայն, օգոստոսի արդյունքներով՝ 2019 թվականի տարեկան ցուցանիշները հետևյալն են.

Տնտեսական ակտիվության ցուցանիշ – 7 տոկոս
Արդյունաբերության աճ – 9.5 տոկոս
Շինարարության աճ – 4.4 տոկոս
Առեւտրի շրջանառության աճ – 9 տոկոս
Ծառայությունների աճ – 15.5 տոկոս
Միջին ամսական աշխատավարձի աճ – 5.7 տոկոս
Արտահանման աճ – 4.6 տոկոս

«Հավելեմ, որ օգոստոսին ոչ միայն գնաճ չենք ունեցել,  այլև արձանագրվել է որոշակի գնանկում: Ընդհանուր առմամբ Հայաստանը շարունակում է գտնվել ցածր գնաճային ցուցանիշների տիրույթում:

Սրանք բավականին լավ ցուցանիշներ են եւ բոլորիս պետք է քաջալերեն՝ ավելի լավ աշխատանքի», -նշել է Փաշինյանը։:

Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում. Նիկոլ Փաշինյան