Անթույլատրելի եմ համարում դատավոր Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպը և ըմբռնումով մոտենում մեկ տարի առաջվա ձեր լռությանը. Դատավոր Ազարյան
28/09/2019 11:57

Անթույլատրելի եմ համարում դատավոր Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպը և ըմբռնումով մոտենում մեկ տարի առաջվա ձեր լռությանը. Դատավոր Ազարյան

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդ Ազարյանը իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ անդրադարձել է երեկ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ կատարվածին:

«Անթույլատրելի եմ համարում դատավոր Ա. Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպն անկախ նրանից, որ այն կրել է ակցիայի բնույթ։ ՄԻՊ,ԲԴԽ, Դատավորների միություն, Դատախազություն, Ոստիկանություն. ըմբռնումով եմ մոտենում մեկ տարի առաջվա ձեր լռությանը»,- գրել է նա:

Նշենք, որ երեկ գիշերը նշված երիտասարդը, որը Նարեկ Մութաֆյանն է և Ռոբերտ Քոչարյանի աջակից խմբի անդամ, հետապնդել էր այգով քայլող դատավոր Աննա Դանիբեկյանին։ Վերջինը Քոչարյանի և մյուսների գործով դատավորն է ու երկու անգամ մերժել է նախկին նախագահին կալանքից ազատ արձակելու միջնորդությունները

Անթույլատրելի եմ համարում դատավոր Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպը և ըմբռնումով մոտենում մեկ տարի առաջվա ձեր լռությանը. Դատավոր Ազարյան