Նման դեպքերը պետք է բացառվեն ու խստորեն պատժվեն. Նախարարը՝ դատավորի դեմ կատարվածի մասին
28/09/2019 11:32

Նման դեպքերը պետք է բացառվեն ու խստորեն պատժվեն. Նախարարը՝ դատավորի դեմ կատարվածի մասին

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դատապարտել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ իրականացված ոտնձգությանը և իր ֆեյսբուքյան էջում գրել.

«Խստորեն դատապարտում եմ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ հետապնդումն ու ոտնձգությունը։ Նման դեպքերը պետք է բացառվեն ու խստորեն պատժվեն: Տեղյակ եմ, որ Ոստիկանությունում փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, և արդեն իսկ բերման է ենթարկվել հանցագործության մեջ կասկածվող անձը։ Այս իրողությունը մեր իրականությունում պետք է տեղ չունենա. սա ուղղակի անթույլատրելի է»:

Նման դեպքերը պետք է բացառվեն ու խստորեն պատժվեն. Նախարարը՝ դատավորի դեմ կատարվածի մասին