Հայաստանը Սինգապուրի համար կարևոր գործընկեր է ԵԱՏՄ-ում. Լի Սյեն Լուն
29/09/2019 12:45

Հայաստանը Սինգապուրի համար կարևոր գործընկեր է ԵԱՏՄ-ում. Լի Սյեն Լուն

Հայաստանը Սինգապուրի համար համախոհ և կարևոր գործընկեր է ԵԱՏՄ-ում, այսօր Երևանում Հայաստանի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց Սիգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը:

«Առաջին հայացքից մեր երկրները շատ տարբեր են, բայց ընդհանրություններ ունենք որպես փոքրիկ պետություններ, որոնք ձգտում են դարպաս ծառայել մեր տարաշրջաններում: Երկուսս էլ կարևորում ենք ազատ և բաց առևտուրը, կարևորում ենք բազմակողմ միջազգային օրակարգը և երկուսս էլ կրում ենք իրավունքի գերիշխանության արժեքները միջազգային հարթակներում», - ասաց Սինգապուրի վարչապետը:

Նա նշեց`ուրախ է, որ Հայաստանի հետ ստորագրելու են ծառայությունների և ներդրումների համաձայնագիր:

«Սինգապուրի համար մեծ պատիվ է ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի գործընկեր լինել: Լիահույս եմ և սպասում եմ, որ այդ համաձայնագրերը իրագործվեն, որպեսզի մեր ժողովուրդները և տնտեսվարողները վայելեն շոշափելի օգուտները», - ասաց Սինգապուրի վարչապետը:

Հայաստանը Սինգապուրի համար կարևոր գործընկեր է ԵԱՏՄ-ում. Լի Սյեն Լուն