Մոուրինյոն չի ծրագրում աշխատել Իտալիայում
30/09/2019 20:27

Մոուրինյոն չի ծրագրում աշխատել Իտալիայում

«Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ չի պատրաստվում վերադառնալ աշխատանքի իտալական ակումբների հետ:

« «Ինտերն» իմ տունն է, և Մասիմո Մորատին շարունակում է մնալ իմ նախագահը և ընկերը», - մեջբերում է պորտուգալացու խոսքերը Tiki Taka-ն:

«Ես յոթից ութ ամիս չեմ աշխատել: Տեսնենք, թե ինչ կլինի հետո, բայց չեմ կարծում, որ կվերադառնամ Իտալիա` աշխատելու: Ես զգացողություն ունեմ, որ իմ ապագան այստեղ չէ», - ավելացրել է Մոուրինյոն։ 

56-ամյա Ժոզե Մոուրինյոն, «Ինտերի» հետ երկու անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, նվաճել է Չեմպիոնների լիգան, Իտալիայի գավաթը և Սուպերգավաթը:

Նրա վերջին ակումբը «Մանչեսթեր Յունայթեդն» էր:

Մոուրինյոն չի ծրագրում աշխատել Իտալիայում