Շևչենկոն կարող է «Միլանում» փոխարինել Ջամպաոլոյին
30/09/2019 14:21

Շևչենկոն կարող է «Միլանում» փոխարինել Ջամպաոլոյին

Ուկրաինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ  Շևչենկոն «Միլանի» մարզչի պաշտոնի թեկնածու է, հայտնում է Tuttomercatoweb- ը:

Մարկո Ջամպաոլոն կարող է հեռացվել աշխատանքից անբավարար մեկնարկից հետո. 6 հանդիպումում թիմն ունի 4 պարտություն:

Անդրեյ Շևչենկոն «Միլանի» կազմում անցկացրել է  332 հանդիպում և խփել 175 գոլ: Թիմի հետ միասին նա  հաղթել է  Իտալիայի առաջնությունը, Գավաթը և երկրի Սուպերգավաթը, Չեմպիոնների լիգան և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը:

Շևչենկոն կարող է «Միլանում» փոխարինել Ջամպաոլոյին