30/09/2019 12:03
Իրանն ԱՄՆ-ից պահանջում է 50 միլիարդ դոլարի փոխհատուցում
Իրանն ԱՄՆ-ից պահանջել է 50 միլիարդ դոլար փոխհատուցում՝ պատժամիջոցների պատճառած վնասի համար: Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը՝ հղում անելով երկրի նպատակահարմարության Խորհրդի քարտուղարի հայտարարությանը:
Ինչպես նշվում է, Թեհրանը կարծում է, որ Վաշինգտոնը պարտավոր է վճարել նման գումար, որպեսզի Իսլամական հանրապետությունը նորից կարողանա իրականացնել միջուկային գործարքներ:
«Մեզ պետք են պայմաններ՝ ելնելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրից», - ասել է քարտուղարը:
Նա նաև նշել է, որ պատժամիջոցների միջոցով Միացյալ Նահանգները փորձում է կտրել Իրանի առևտրային կապերը և արգելափակել երկիրը: