«Բարսելոնան» Պենտեկին տեսնում է որպես Սուարեսին փոխարինող
01/10/2019 16:25

«Բարսելոնան» Պենտեկին տեսնում է որպես Սուարեսին փոխարինող

«Միլանի» հարձակվող Քշիշտոֆ Պենտեկը կարող է շարունակել կարիերան «Բարսելոնայում», հայտնում է «Sempre Milan»-ը:

Կատալոնացիները լեհին տեսնում են որպես հարձակվող Լուիս Սուարեսին փոխարինող: Նաև Իսպանիայի գործող չեմպիոնների հետաքրքրությունների շրջանակում են Տիմո Վերները` «Լայպցիգից» և Խետիմե Մատան` «Խետաֆեից»:

24-ամյա հարձակվողը 6 խաղում խփել է 2 գոլ:

Նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ: «Transfermarkt»-ը նրա արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո:

«Բարսելոնան» Պենտեկին տեսնում է որպես Սուարեսին փոխարինող