01/10/2019 18:03
Հայաստանը հետաքրքրված է ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրի իմպլեմենտացիայով. Փաշինյան
Իրանի նախագահը հրավիրվել է մասնակցելու ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին՝ մի քանի օրից ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրի ուժի մեջ մտնելուն ընդառաջ, բարձրագույն խորհրդի նիստից հետո ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ նշել, որ Իրանի նախագահը հրավիրվել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին՝ ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրի ուժի մեջ մտնելուն ընդառաջ: Հայաստանը հետաքրքրված է այս համաձայնագրի իմպլեմենտացիայով և ԵԱՏՄ ու մեր հարևան Իրանի հարաբերությունների զարգացմամբ», - ասաց ՀՀ վարչապետը։