01/10/2019 15:41
Ինչպե՞ս են քաղաքացիները կարողացել հակառուսական ակցիա իրականացնել Բաղրամյան 26-ի դիմաց
«ՎԵՏՕ» շարժման անդամ Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում այսօր գրել էր, որ ոստիկանությունն արգելել է իրենց երթով բարձրանալ Բաղրամյան 26՝ հայտարարելով, որ ճանապարհները փակ են, այդ թվում՝ հետիոտների համար, իսկ հակառուսական ակցիան՝ սորոսական «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբան Նինա Կարապետյանցի գլխավորությամբ, ով նաև «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբակի փաստաբանն է, կայացել է Բաղրամյան 26-ի դիմաց՝ ոստիկանների լռության ներքո։
Ոստիկանությունից Aysor.am-ը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են կարողացել մյուս քաղաքացիները Բաղրամյան 26-ի դիմաց հակառուսական ակցիա իրականացնել։
«Նրանք մեկ-մեկ են մոտեցել Բաղրամյան պողոտա, պաստառներ են պահել ձեռքներին։ Քանի որ այնտեղ արարողակարգ կա, նրանք հեռացվել են տարածքից», - հաղորդեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։