«Ռեալը» վնասվածքի պատճառով 2,5 ամսով կորցրել է Նաչոյին
02/10/2019 16:07

«Ռեալը» վնասվածքի պատճառով 2,5 ամսով կորցրել է Նաչոյին

«Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի՝ «Բրյուգեի» դեմ խաղում (2: 2):

29-ամյա ֆուտբոլիստը դուրս է եկել մեկնարկային կազմում, բայց փոխարինվել է ընդմիջման ժամանակ:

Նա ստացել է աջ ծնկի ներքին հատվածի վնասվածք:

«Marca»-ի փոխանցմամբ՝ «Ռեալը» կորցրել է խաղացողին մոտ 2.5  ամսով:

«Ռեալը» վնասվածքի պատճառով 2,5 ամսով կորցրել է Նաչոյին