02/10/2019 17:02
Մեր կարծիքը հայտնել ենք, մենք միասին ենք. Վարդան Ղուկասյանը՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծի քվեարկության մասին
Ինչ որ ասել ենք, բոլորս դրա կողմնակցն ենք, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծի քվեարկությանը թեմային։
«Մեր կարծիքը հայտնել ենք, մենք միասին ենք։ Շատ հստակ մեր խմբակցությունն իր դիրքորոշումը ներկայացրել է», - ասաց Գյումրու Ղուկասյանը:
Հիշեցնենք, որ խմբակցության մեկ այլ պատգամավոր Իվետա Տոնոյանն ավելի վաղ ասել էր՝ իր համար շատ տարօրինակ են «Իմ քայլը» խմբակցության գործընկերների հայտարարությունները, որ ԲՀԿ-ն Հրայր Թովմասյանի հարցում քաղաքական դիրքորոշում ունի։