02/10/2019 14:17
Շատ հոգևորականների հետ չունեմ ու կողմնակից եմ, որ դրանց փիլոնից զրկեն. Վարդան Ղուկասյանը՝ հոգևորակններին ծնկի բերելու մասին
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը կարծում է, որ վարչապետի հայտարարությունը՝ հոգևորականներին ծնկի բերելու մասին, ոչ թե եկեղեցուն, այլ առանձին անհատներին է վերաբերում.
«Եթե անհատի մասին է խոսքը, ուրեմն նշանակում է ինքը գիտի ինչ է ասում: Բայց հայոց եկեղեցուն ոչ մի պետություն չի կարողացել ծնկի բերել: Չեմ պատկերացնում, որ հանկարծ Նիկոլ Փաշինյանն ամբողջ եկեղեցու համար բան խոսի: Երևի մի երկու առանձին հոգևորականի մասին է: Եթե առանձին հոգևորականի մասին է խոսքը, ես էլ եմ դրան կողմնակից, շատ հոգևորականների հետ չունեմ ու կողմնակից եմ, որ դրանց փիլոնից զրկեն, բայց հայոց եկեղեցուն ով կպնի, ես նրան դեմ եմ», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ղուկասյանը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ծնկի կբերվեն այն հոգևորականները, որոնք կխառնվեն կառավարության գործերին: