ԱԺ-ն քննարկում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը
03/10/2019 12:35

ԱԺ-ն քննարկում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը

Ազգային ժողովը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցը:

Քննարկումը սկսելուց առաջ ԱԺ նախագահ  Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ հարցի քննարկման ընթացքում ՍԴ նախագահը գլխադասային հանձնաժողովի ներկայացուցչից հետո իրավունք ունի ելույթ ունենալ, պատասխանել հարցրերին և վերջում եզրափակիչ ելույթով հանդես գալ, իսկ եթե ՍԴ նախագահը նիստից բացակայում է, ապա հարցը քննարկվում է առանց նրա ներկայության:

«Ուզում եմ տեղեկացնել, որ ԱԺ-ն պատշաճ կերպով հրավիրել է այս նիստին մասնակցելու պարոն Թովմասյանին: Նա, ըստ ամենայնի, որոշել է չմասնակցել», - ասաց Միզրոյանը:

Ավելի վաղ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը տեղեկացրել էր, որ չի մասնակցելու ԱԺ նիստին: