Ռոբերտ Քոչարյանը երեկ կրկին տեղափոխվել է հիվանդանոց
04/10/2019 13:19

Ռոբերտ Քոչարյանը երեկ կրկին տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:

«Ռոբերտ Քոչարյանը երեկ է տեղափոխվել բժշկական կենտրոն, անցել է հերթական պլանային բուժզննումն ու կրկին վերադարձել կալանավայր», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց  Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը բուժզննում էր անցել նաև սեպտեմբերի 30-ին։