Մխիթարյանը մոտ է շարք վերադառնալուն
10/10/2019 16:27

Մխիթարյանը մոտ է շարք վերադառնալուն

Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կկարողանա օգնել «Ռոմային» միջազգային խաղերի դադարից հետո: Այս մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները:

Ֆուտբոլիստը գրեթե ապաքինվել է վնասվածքներից: Առաջիկայում նա կվերսկսի մարզումները:

«Ռոման» պաշտոնական հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 20-ին: Ակումբն ուժերը կչափի «Սամպադորիայի» հետ։ 

Մխիթարյանը մոտ է շարք վերադառնալուն