Ռուսաստանը ջախջախել է Շոտլանդիայի հավաքականին
11/10/2019 10:52

Ռուսաստանը ջախջախել է Շոտլանդիայի հավաքականին

Եվրոպայի առաջնության 2020թ.-ի ընտրական մրցաշարի տնային խաղում Ռուսաստանի հավաքականը 4:0 հաշվով ջախջախել է  Շոտլանդիային (4: 0): Ստանիսլավ Չերչեսովի թիմն անընդմեջ վեցերորդ հաղթանակն է տոնել:

Երկրորդ խաղակեսում ռուսներից գոլ են խփել Արտյոմ Ձյուբան (երկու անգամ), Մագոմեդ Օզդոևը և Ալեքսանդր Գոլովինը, որը  մասնակցել է առաջին երեք գոլերին:

Այսպիսով, Ռուսաստանի հավաքականը կարող է «Եվրո-2020»-ի ուղեգիր նվաճել արդեն այս կիրակի. դրա  համար  բավարար կլինի ոչ-ոքի խաղալ Կիպրոսի հետ:

Ռուսաստանը ջախջախել է Շոտլանդիայի հավաքականին