Առանց Ռոբերտ Քոչարյանի Աննա Դանիբեկյանը նիստը չշարունակեց. այն կկայանա նոյեմբերի 5-ին
15/10/2019 13:27

Առանց Ռոբերտ Քոչարյանի Աննա Դանիբեկյանը նիստը չշարունակեց. այն կկայանա նոյեմբերի 5-ին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Ռոբերտ Քոչարյանը ներկա չէր դատական նիստին։ Վերջինիս պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ Քոչարյանը հետվիրահատական շրջանում է և նրա մասնակցությունն այս նիստին նպատակահարմար չէ։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանն էլ դատարանին տրամադրեց «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի կողմից տրամադրված փաստաթուղթ, ըստ որի՝ առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում Քոչարյանի մասնակցությունը դատական նիստերին դեռևս հնարավոր չէ։

Նշենք, որ հոկտեմբերի 9-ին Ռոբերտ Քոչարյանը վիրահատության էր ենթարկվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ առանց Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը չի կարելի շարունակել. դատական նիստը հետաձգվեց։

Հաջորդ նիստը կկայանա նոյեմբերիր 5-ին՝ ժամը 13։00-ին։

Առանց Ռոբերտ Քոչարյանի Աննա Դանիբեկյանը նիստը չշարունակեց. այն կկայանա նոյեմբերի 5-ին