.jpg)
«Ryanair» իռլանդական ավիաընկերությունը հայտարարեց դեպի Երևան ու դեպի Գյումրի չվերթների մասին
«Ryanair» իռլանդական ավիաընկերությունը հայտարարեց դեպի Երևան ու դեպի Գյումրի չվերթների մասին։
«Ryanair» իռլանդական ավիաընկերության կոմերցիոն ղեկավար Դավիթ Օ՛Բրիենն այսօր Երևանում հայտարարեց, որ Հայաստանը դառնում է ընկերության ցանցի 40-րդ երկիրը։
«Մենք հայտարարելու ենք երեք նոր ուղղությունների մասին՝ Հռոմ ու Միլան, որոնք սկսվելու են հունվարին, իսկ Բեռլինը սկսվելու է հաջորդ ամառվանից», - ասաց նա։
Դավիթ Օ՛Բրիենը նշեց, որ առաջին եվրոպական ուղղությունը Գյումրիից գնալու է Մեմմինգեն (Մյունխենի մոտակայքում) 2020 թվականի ամառվանից։
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն իր հերթին նշեց, որ հետագա տարիների համար կան ծրագրեր ու ամեն տարի ավելացնելու են չվերթների հաճախականությունը:
Նա նշեց՝ իրենց համար կարևոր է, որպեսզի Գյումրիի օդանավակայանը զարգանա։ «Նախատեսում ենք մոտ 20 միլիարդ դոլարի ներդրում կատարել Գյումրիում, հիմա արդեն ներդրումները սկսվում են ու ապրիլին կունենանք պատրաստի ժամանման սրահ», - ասաց նա։
«Հետագա տարիների համար ունենք պլաններ ու ամեն տարի ավելացնելու ենք չվերթների հաճախականությունը», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն։
Նա նշեց՝ իրենց համար կարևոր է, որպեսզի Գյումրիի օդանավակայանը զարգանա։
«Նախատեսում ենք մոտ 20 միլիարդ դոլարի ներդրում կատարել Գյումրիում, հիմա արդեն ներդրումները սկսվում են ու ապրիլին կունենանք պատրաստի ժամանման սրահ», - ասաց նա։