Զիդանը և Պոգբան Դուբայում հանդիպել են
18/10/2019 19:27

Զիդանը և Պոգբան Դուբայում հանդիպել են

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն անձնական հանդիպում է ունեցել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ՝ ազգային հավաքականների հանդիպումների դադարի ընթացքում:

Ըստ «The Mirror»-ի՝ ֆրանսիացիները խոսել են Դուբայում կայացած արհեստական բանականության համաժողովի ժամանակ, որին երկուսն էլ մասնակցել են: Նրանց այս հանդիպումն ակտիվացրել է քննարկումներն, ըստ որոնց, Պոգբան կարող է տեղափոխվել «Ռեալ»:

Ըստ աղբյուրի՝ Զիդանը պնդում էր, որ «Ռեալը» Պոգբային ձեռք բերի անցած ամառ, բայց գործարքը տեղի չունեցավ:

Կիսապաշտպանն ինքը նույնպես ցանկանում է լքել «Մանչեսթեր Յունայթեդն» ու տեղափոխվել մադրիդյան ակումբ։ 

Զիդանը և Պոգբան Դուբայում հանդիպել են