«Ռեալը» կարող է հեռացնել Զիդանին
21/10/2019 10:33

«Ռեալը» կարող է հեռացնել Զիդանին

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է լքել իր պաշտոնը, հայտնում է El Mundo- ն: Դա կարող է տեղի ունենալ, եթե Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Գալաթասարայի» հետ խաղում մադրիդյան ակումբը պարտվի:

Ղեկավարությունն ավելի շատ անհանգստացած է խաղով, ոչ թե արդյունքով: Որպես ֆրանսիացի մասնագետի փոխարինող՝  դիտարկվում են  Ժոզե Մոուրինյոյի և Մասիմիլիանո Ալեգրիի թեկնածությունները:

Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Ռեալը» երկրորդ տեղում է, վերջին խաղում պարտվել է «Մալյորկային» (0: 1):

«Ռեալը» կարող է հեռացնել Զիդանին