Նաիրի Հունանյանի՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմումին պատասխան կտրվի մինչև դեկտեմբերի 1-ը
22/10/2019 16:50

Նաիրի Հունանյանի՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմումին պատասխան կտրվի մինչև դեկտեմբերի 1-ը

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը դիմում է ներկայացրել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար։

«Նաիրի Հունանյանը դիմումը ներկայացրել է 2019 թվականի սեպտեմբերի 11-ին», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Նոնա Նավիկյանը նշեց, որ Հունանյանի դիմումին պատասխան կտրվի 80-օրյա ժամկետում։