Անգլիայի արևելքում գտնվող Էսեքս կոմսությունում հայտնաբերվել է 39 դիով բեռնատար
23/10/2019 13:53

Անգլիայի արևելքում գտնվող Էսեքս կոմսությունում հայտնաբերվել է 39 դիով բեռնատար

Անգլիայի արևելքում գտնվող Էսեքս կոմսությունում հայտնաբերվել է 39 դիով  լցված բեռնատար: Մեքենան կայանված էր Գրեյսի ավանի արդյունաբերական գոտում:

Ոստիկանները դեպքի վայր են ժամանել գիշերվա ժամը 01:30-ին: Հաղորդվում է, որ բեռնատարի վարորդը  25-ամյա իռլանդացի է: Նա սպանության կասկածանքով ձերբակալվել է:

Մինչ այժմ մահացածների մասին հայտնի է միայն այն, որ նրանցից 38-ը մեծահասակներ են, իսկ մեկը՝ դեռահաս: Տեղի ոստիկանության աշխատակից Էնդրյու Մարիները նախազգուշացրել է, որ զոհերի նույնականացումը կարող է երկար ժամանակ տևել:

Պարզվել է, որ բեռնատարը ժամանել է Բուլղարիայից և մտել Մեծ Բրիտանիա անցած կիրակի:

«Մենք ձերբակալել ենք վարորդին միջադեպին մասնակցելու կասկածանքով, կատարվում է քննություն», - ասել է Մարիները:

Բեռնատարի հայտնաբերման տարածքը շրջափակվել է:

Անգլիայի արևելքում գտնվող Էսեքս կոմսությունում հայտնաբերվել է 39 դիով բեռնատար