24/10/2019 13:08
Ռուսաստանը բողոքի նոտա չի հղում Հայաստանին՝ զենքի վաճառքի մրցույթի տապալման պատճառով
ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունները, թե Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ զենքի վաճառքի մրցույթի տապալման պատճառով, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:
«Այս հաղորդագրությունն իրականությանը չի համապատասխանում», - ասել է աղբյուրը գործակալության հետ զրույցում:
Ավելի վաղ ՌԻԱ Նովոստին հայտնել էր, որ Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ կապված զենքի մրցույթի տապալման հետ, որին մասնակցել է ռուսական ORSIS ընկերությունը («Պրոմտեխնոլոգիա» խմբի անդամ) և խնդրել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին լուծել տվյալ իրավիճակը:
Հիշեցնենք, որ Հայաստանում քրեական է գործ է հարուցվել զենքի մատակարարման մրցույթի չեղարկման փաստով։