.jpg)
24/10/2019 13:30
Ո՛չ Լևոնը, ո՛չ Քոչարյանը, ո՛չ Սերժը, ո՛չ Մանվելն, այլ Արսեն Բաբայանն է սուսուփուս յուրացրել իշխանությունը. Նարեկ Սամսոնյան
Երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին մարդը, ով կալանավորվեց իշխանության յուրացման համար, Արսեն Բաբայանն է, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը։
«Իշխանություն յուրացնողը։ Երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին մարդն, ով կալանավորվեց իշխանության յուրացման համար Արսեն Բաբայանն է: Հասկանում եք չէ՞. ո՛չ Լևոնը, ո՛չ Քոչարյանը, ո՛չ Սերժը, ո՛չ Մանվելն, այլ Արսեն Բաբայանը: Արսեն Բաբայանը սուս ու փուս յուրացրել է իշխանությունը», - գրել է Նարեկ Սամսոնյանը։
Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել ՀՔԾ-ի միջնորդությունը և կալանավորել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին: