25/10/2019 13:10
2019-ի սեպտեմբերին, 2018-ի սեպտեմբերի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.5%-ով. Տիգրան Ավինյան
2019թ.-ի սեպտեմբերին, 2018թ.-ի սեպտեմբերի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.5%-ով, Facebook-յան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 11%-ով, շինարարության ծավալն աճել է 4.2%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 7.5%-ով, ծառայությունների ծավալը աճել է 15.1%-ով, արտաքին առևտրաշրջանությունն աճել է 30.1%-ով», - նշել է Ավինյանը։
Ըստ փոխվարչապետի գրառման՝ արտահանումն աճել է 33%-ով, իսկ ներմուծումը աճել է 28.8%-ով։