Արսեն Բաբայանի տեսակցությունների վրա արգելանք է դրված՝ քննության շահերից ելնելով. Նոնա Նավիկյան
26/10/2019 13:28

Արսեն Բաբայանի տեսակցությունների վրա արգելանք է դրված՝ քննության շահերից ելնելով. Նոնա Նավիկյան

Քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, թե ինչու է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին արգելվել տեսակցել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանին.
 
«Հոկտեմբերի 25-ի երեկոյան զանգվածային էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գևորգ Գորգիսյանի և Անի Սամսոնյանի մասնակցությամբ տեսանյութի կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արսեն Բաբայանի հետ պատգամավորների տեսակցությունն արգելվել է քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա, որով քննության շահերից ելնելով արգելանք է դրված կալանավորված անձ Ա. Բաբայանի տեսակցությունների վրա», - գրել է նա: