Լսել չեմ ուզում դրա մասին․ Դավիթ Տոնոյանը՝ Նաիրի Հունանյանի վաղաժամ ազատ արձակման մասին
27/10/2019 12:34

Լսել չեմ ուզում դրա մասին․ Դավիթ Տոնոյանը՝ Նաիրի Հունանյանի վաղաժամ ազատ արձակման մասին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը համակարծիք չէ, որ հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված չէ։

«Դատապարտված, նստած մարդիկ կան, ոնց թե գործը չի բացվել։ Ինչքանով որ դատաքննությունն ավարտվել է՝ համարում եմ ավարտված, մնացած խնդիրների վերաբերյալ խոսել չեմ կարող», - «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Դիտարկմանը, թե կարծիք կա, որ իրական մեղավորները դեռ բացահայտված չեն, նախարարն ասաց. «Դրա համար, եթե ժամանակի ընթացքում նոր փաստեր հայտնվեն, միգուցե, փոփոխություն կատարվի։ Ես առաջին շահագրգռվածն եմ, որ այդ դեպքը բացահայտվի, եթե դեռևս չի բացահայտվել»։

Հարցին, թե ինչպես է վերաբերվում Նաիրի Հունանյանին վաղաժամկետ ազատ արձակելուն՝ Տոնոյանը նշեց․ «Ես լսել էլ չեմ ուզում դրա մասին»։

Լսել չեմ ուզում դրա մասին․ Դավիթ Տոնոյանը՝ Նաիրի Հունանյանի վաղաժամ ազատ արձակման մասին