Ռազմական ոստիկանության աշխատակիցները գտել են զորամասն ինքնակամ լքած զինվորին
28/10/2019 16:49

Ռազմական ոստիկանության աշխատակիցները գտել են զորամասն ինքնակամ լքած զինվորին

Ռազմական ոստիկանության  աշխատակիցները գտել են զորամասն ինքնակամ լքած զինվորին, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մոլորյալը գտնվեց։ Փաստորեն արկածներն ավելի խայտաբղետ էին։ Այլ մանրամասները՝ երևի հետո», - նշել է նա։

Ավելի վաղ ՊՆ խոսնակը հայտարարել էր.

«Անկախ նրանից ինչ մակարդակի աղմուկ կբարձրացվի, ինչ շոու կսարքվի, երեք օրից ավելի զորամասը լքելու արդյունքում զինծառայողը ենթարկվելու է քրեական պատասխանատվության»։