ՄԻԵԴ-ը ստացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները
28/10/2019 18:56

ՄԻԵԴ-ը ստացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները

ՄԻԵԴ-ը ստացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները, հայտնում են Քոչարյանի փաստաբանական թիմից։ 

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել և գրանցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները, որոնք վերաբերում են նրա կալանավորման գործընթացում թույլատրված կոնվենցիոն իրավունքի խախտումներին։ 

ՄԻԵԴ քարտուղարությունից Փաստաբանական թիմին հայտնել են, որ դիմումներն ստացվել են հոկտեմբերի 17-ին և հոկտեմբերի 18-ին, և դատարանը քննության կառնի դրանք առաջին իսկ հնարավորության դեպքում», - ասված է փաստաբանական թիմի տարածած հաղորդագրությունում։ 

ՄԻԵԴ-ը ստացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները