.jpg)
2020 թվականի ԱԱԾ ծախսերը կկազմեն 23 միլիարդ 218 միլիոն 300 հազար դրամ. Էդուարդ Մարտիրոսյան
ԱԱԾ բոլոր գործառույթների իրականացման համար 2020 թվականի ծախսերը նախատեսված են 23 միլիարդ 218 միլիոն 300 հազար դրամ։ Գումարներն ուղղվելու են աշխատանքի վարձատրությանը, ծառայություններին, ապրանքների ձեռքբերմանը և այլ ծախսերի։
Գումարի 84.2 տոկոսը կամ շուրջ 19 միլիարդ 548 միլիոն դրամը կազմում է աշխատանքի վարձրատրությունը, «Բյուջե 2020»-ի քննարկման ժամանակ այսօր խորհրդարանում ասաց ԱԱԾ տնօրենի ԺՊ Էդուարդ Մարտիրոսյանը։
Ոլորտի պատասխանմատուն մանրամասնեց, որ նշված համակարգին հատկացված ծախսերով ձեռք է բերվելու դեղորայք՝ ԱԱԾ աշխատակիցների և նրանց ընտանիքների համար, համակարգչային տեխնիկա, խոհանոցային գույք, կահույք և սարքավորումներ։ Գումարներ կհատկացվեն նաև կապիտալ շինարարությանը։
Նախատեսվում է նաև 153 միլիոն դրամից ավելի միջոցներով ձեռք բերել տարբեր մակնիշների ավտոմեքնենար։