Իրավապահ մարմինները բավարար չափի զգուշավորություն պետք  է ցույց տան. Նախարարը՝ Բաբլոյանի ու Բաբայանի մեղադրանքների մասին
29/10/2019 11:08

Իրավապահ մարմինները բավարար չափի զգուշավորություն պետք է ցույց տան. Նախարարը՝ Բաբլոյանի ու Բաբայանի մեղադրանքների մասին

Ցանկացած կասկած հանցագործության հետ կապված պետք է ենթարկվի պատշաճ քննության, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն՝ անդրադառնալով Արսեն Բաբայանին ու Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքներին։

«Պետք է նաև նմանատիպ հարցերի դեպքում իրավապահ մարմինները բավարար չափի զգուշավորություն ու շրջահայացություն ցույց տան, որովհետև դա կարող է այս կամ այն մեկնաբանությունը ստանալ», - ասաց նա։

Նախարարի խոսքով՝ այլ մեկնաբանություն այս գործով չի կարող տալ, քանի որ քննություն է ընթանում։

«Պետք է հետևենք հետագա հաղորդագրություններին, քննությունն ընթանում է, ցանկացած բան, որը այս փուլում համարվում է պարզված, կարող է փոխվել», - ասաց Ռ. Բադասյանը։

Իրավապահ մարմինները բավարար չափի զգուշավորություն պետք է ցույց տան. Նախարարը՝ Բաբլոյանի ու Բաբայանի մեղադրանքների մասին