«Բարսելոնան»  ջախջախել է «Վալյադոլիդին»
30/10/2019 10:58

«Բարսելոնան» ջախջախել է «Վալյադոլիդին»

Իսպանական առաջնության 11-րդ տուրում «Բարսելոնան» ջախջախել է «Վալյադոլիդին» (5: 1): Սա կատալոնացիների 7-րդ անընդմեջ հաղթանակն էր բոլոր մրցաշարերում:

Կատալոնացիների արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին խփել է 2 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում:

«Բարսելոնան» 2 միավորով գրավել է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը:
 

«Բարսելոնան» ջախջախել է «Վալյադոլիդին»