30/10/2019 14:23
Վազգեն Մանուկյան. Պետք է ազատվել հեղափոխական փրփուրից
Հայաստանի ներկա իրավիճակը չի համապատասխանում այն իրավիճակին, որում հիմա գտնվում ենք, կարելի՞ է վիճակը լավացնել, իհարկե՛ կարելի է, բայց դա իշխանությունից է կախված. կտրուկ պետք է փոխել այն քաղաքականությունը, որ իրենք վարում են երկրի ներսում, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։
«Պետք է ազատվել հեղափոխական փրփուրից։ Միշտ հեղափոխությունից հետո փրփուր է առաջանում, լինում են անարժան մարդիկ, որոնք փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ։ Այս հարցի լուծումը միայն իշխանությունից չի կախված, կախված է նաև հասարակությունից», - ասաց Մանուկյանը։