.jpg)
31/10/2019 11:20
«Ռեալը» ջախջախել է «Լեգանեսին»
Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում «Ռեալը» 5:0 ջախջախիչ հաշվով հաղթել է «Լեգանեսին»: Գոլերով աչքի են ընկել հարձակվող Ռոդրիգուն, կիսապաշտպան Թոնի Կրոսը, պաշտպան Սերխիո Ռամոսը, նաև հարձակվողներ Քարիմ Բենզեման և Լուկա Յովիչը:
«Ռեալը» 21 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղը: 5 միավոր ունեցող «Լեգանեսը» գտնվում է վերջին հորիզոնականում: