.jpg)
01/11/2019 09:57
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրիի հատվածը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Նոյեմբերի 1-ի ժամը 01։00-ի դրությամբ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար, տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։
«Ձյան տեսքով տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը», - նշում են դեսպանությունից։