01/11/2019 11:46
Ի՞նչ տարբերություն իմ ու Նիկոլ Փաշինյանի մեջ, իրեն կարելի՞ էր փողոց փակել, ի՞նձ՝ ոչ. ցուցարարը՝ ոստիկանին (Տեսանյութ)
ԱԺ դիմաց շարունակվում է բողքի ակցիան՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման:
Իրավիճակն այստեղ լարված է: Քիչ առաջ ցուցարարները մի քանի րոպեով փակեցին Բաղրամյան պողոտան՝ ի նշան բողոքի, որ ԱԺ-ում եվրոպայից ժամանած պատվիրակության հետ Ստամբուլյան կոնվենցիայի թեմայով անցկացվող քննարկումները բաց չեն:
Ցուցարարները ուղիղ եթեր են պահանջում:
Ոստիկանության կոչերից հետո նրանք բացեցին պողոտան՝ միևնույն ժամանակ պնդելով, որ եթե կոնվենցիան ներառվի ԱԺ օրակարգում, նրանք օրեր շարունակ փողոց կփակեն, ոստիկաններն էլ նշեցին, որ երթևեկության փակման դեպքում իրենք օրենքով սահմանված կարգով կվերականգնեն երթևեկությունը:
«Հիմա, որ ճանապարհը փակենք մեզ ի՞նչ եք անելու», - հետաքրքրվեց ցուցարարներից մեկը:
«Օրենքով սահմանված կարգով կձեռնարկենք միջոցներ», - ասաց ոստիկանը, ինչին կինն արձագանքեց.
«Այսինքն մեզ քաշքշելու՞ եք: Ուզում եմ հասկանամ ի՞նչ տարբերություն իմ մեջ ու Նիկոլ Փաշինյանի մեջ, իրեն կարելի՞ էր, ի՞նձ՝ ոչ»:
Ոստիկանը նշեց, որ տարբերություն չկա՝ կոչ անելով համաչափության տեսնակյունից խոսել: