«Բավարիան» «Այնտրախտից» 1:5 հաշվով պարտությունից հետո Կովաչին հեռացրել է
04/11/2019 12:48

«Բավարիան» «Այնտրախտից» 1:5 հաշվով պարտությունից հետո Կովաչին հեռացրել է

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը լքել է թիմը:

Մյունխենյան ակումբը պաշտոնապես հայտարարել է պայմանագրի դադարեցման մասին՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

Շաբաթ  Բունդեսլիգայի 10-րդ տուրում «Բավարիան» 1: 5 հաշվով պարտվել է «Այնտրախտին»: Այժմ մյունխենյան թիմն առաջնությունում 4-րդ տեղում է՝ 10 խաղում վաստակելով 18 միավոր:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիան» քննարկում է Մասիմիլիանո Ալեգրիի թեկնածությունը գլխավոր մարզչի պաշտոնում:

«Բավարիան» «Այնտրախտից» 1:5 հաշվով պարտությունից հետո Կովաչին հեռացրել է