«Ռեալին» կրկին հետաքրքրել է Սանչոն
05/11/2019 19:51

«Ռեալին» կրկին հետաքրքրել է Սանչոն

«Ռեալին» կրկին հետաքրքրել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն: Մադրիդյան ակումբը նրա համար պայքարելու է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, հայտնում է Daily Mail- ը:

Ըստ աղբյուրի, գերմանական ակումբն արդեն հաշտվել է այն մտքի հետ, որ ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտին կլքի ակումբը, և արդեն սկսել են անգլիացու համար փոխարինող փնտրել: