Աբրահամ Խաշմանյանը՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզի՞չ. լուսանկար՝ Վանեցյանի հետ
06/11/2019 17:30

Աբրահամ Խաշմանյանը՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզի՞չ. լուսանկար՝ Վանեցյանի հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն Instagram-ում լուսանկար է հրապարակել մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ։

Լուսանկարից հետո մամուլում լուրեր են շրջանառվում, որ Աբրահամ Խաշմանյանը կարող է նշանակվել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ։

ՀՖՖ-ն, սակայն, մինչ այս պահը որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 18-ին հայտարարվեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարիզչ Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականի մասին։  

Հրաժարականի պատճառն այն էր, որ Հայաստանի հավաքականը չի կարողացել նվաճել Եվրո 2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր։

Աբրահամ Խաշմանյանը՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզի՞չ. լուսանկար՝ Վանեցյանի հետ