06/11/2019 10:09
«Արայիկ Հարությունյանը ոնց քայլելով եկել է, այդպես էլ քայլելով պետք է հետ գնա». ԵՊՀ ուսանողները դասադուլ են հայտարարել (Տեսանյութ)
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են հայտարարել՝ բուհական ծրագրերում հայոց լեզու, հայոց պատմություն և հայ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին որոշման հետ կապված:
«Սա ուղղակի նախազգուշական ակցիա է, նախարարությունում թող սա ընդունեն որպես նախազգուշացում, որովհետև հայոց լեզուն ոչ մեկ չի բերել իրենց տանից, նախարարին էլ կոչ եմ անում նման որոշում կայացնելուց առաջ խորհրդակցի մասնագետների հետ», - լրագրողների հետ զրույցում սսաց ուսանողներից մեկը։
«Եթե մարդու ոտքը ցավում է, էդ ոտքը բուժում են, ոչ թե կտրում, նախարարն ասում է մենք դպրոցներում ուսուցման մակարդակը կփոխենք, հա, թող փոխի, բայց ե՞րբ է փոխելու, էն մեկը չարած մյուսն է անում», - ասաց ուսանողը։
Նա նշեց՝ եթե նախարարը հաշվի չառնի ուսանողների ձայնը, պատրաստվում են բողոքի ակցիաներ անել կառավարության, Ազգային ժողովի, նախարարության շենքի մոտ։
«Եթե էսպես շարունակվի, Արայիկ Հարությունյանը ոնց քայելով եկել է, այդպես էլ քայլելով պետք է հետ գնա։ Արայիկ Հարությունյանի միակ վաստակն այս պահին Գյումրի-Երևան ավտոճանապարհն անցնելն է ոտքով», - ասաց նա։