07/11/2019 13:24
Արայիկ Հարությունյանը կարող է մետրոյով տուն գնալ և մարդկանց հարցնել՝ իր աշխատանքը բավարարո՞ւմ է նրանց. ուսանող
Արայիկ Հարությունյանը կարող է մետրոյով տուն գնալ և առկա տրամադրություններից հասկանալ՝ իր աշխատանքը բավարարո՞ւմ է մարդկանց, թե՞ ոչ։ Ուսանողներին այն չի բավարարում, և այսօրվա բողոքի ակցիան դրա ինդիկատորն է, լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակից ուսանողներից մեկը։
«Ի՞նչ է պետք հասկանալու համար, որ նա գործառույթները լավ չի իրականացնում։ Կրթության, մշակույթի ոլորտերի վիճակը բավարար չե՞ն։ Նրա հրաժարականը միայն ՀՅԴ-ի պահանջը չէ, դա համընդհանուր պահանջ է», - շեշտեց ուսանողը։
Մեկ այլ ուսանող նշեց, որ իրենց հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցրած նախարարի հետ քննարկելու ոչինչ չունեն, նա պարզապես պետք է հեռանա։
«Նստացույցը շարունակելու ենք այնքան ժամանակ, մինչև նա հեռանա», - հայտարարեց դաշնակցական ուսանողը։