Արծվիկ Մինասյանն այս պահին հարցաքննվում է վկայի կարգավիճակով. Քննչական կոմիտե
07/11/2019 16:48

Արծվիկ Մինասյանն այս պահին հարցաքննվում է վկայի կարգավիճակով. Քննչական կոմիտե

Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում այս պահին վկայի կարգավիճակով հարցաքննվում է Արծվիկ Մինասյանը, այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը: 

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, բնապահպանության նախկին նախարար, նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանը կանչվել է քննչական մարմին:

Արծվիկ Մինասյանն այս պահին հարցաքննվում է վկայի կարգավիճակով. Քննչական կոմիտե