Զիդանը Մբապեի՝ «Ռեալում» խաղալու ցանկության մասին. «Ասում եմ կրկին ու կասեմ ընդմիշտ»
09/11/2019 15:55

Զիդանը Մբապեի՝ «Ռեալում» խաղալու ցանկության մասին. «Ասում եմ կրկին ու կասեմ ընդմիշտ»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է «ՊՍԺ»-ի մարզական տնօրեն Լեոնարդոյի խոսքերը:

Բրազիլացուն դուր չէին եկել Զիդանի խոսքերը՝ Մբապեին «Ռեալում» տեսնելու հետ կապված:

«Ես ուղղակի ասել եմ խոսքեր, որոնք Մբապեն ասել է ինքը՝ ունենալով ցանկություն ինչ-որ ժամանակ խաղալ արքայական ակումբում: Այսօր ես դա ասում եմ կրկին ու կասեմ ընդմիշտ», - ասել է ֆրանսիացի մասնագետը:

Զիդանը Մբապեի՝ «Ռեալում» խաղալու ցանկության մասին. «Ասում եմ կրկին ու կասեմ ընդմիշտ»